Դուբայի ոստիկանությունը անցում կկատարի Ճանապարհային խախտումների արձանագրման նոր սարքերի կիրառությանը, գրում է NEWSru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, ռադիոտեղորոշիչները կտեղադրվեն անօդաչու թռչող սարքերի վրա: Նման ռադարի տեսախցիկն ունի 60-անգամյա խոշորացում եւ մինչեւ մեկ կմ համարանիշները արձանագրելու ունակություն: Երկու կիլոմետր հեռավորությունից ղեկավարվող սարքը, առանց մոտ 2 ժամ լիցքավորման,  կարող է օդում գտնվել:

Նման թռչող ռադիոտեղորոշիչի միակ սահմանափակումը դրա անշարժությունն է, այսինքն այն պետք է կախված մնա օդում՝ մայրուղու վրա՝ ճշգրիտ արդյունքներ ստանալու համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ արդեն մի քանի տարի անօդաչու թռչող սարքերն օգնում են Մոսկվայի մարզի ոստիկաններին: Մոսկվայի մարզի Պետավտոտեսչությունը հանցագործներին ձերբակալելու հատուկ գործողություններում օգտագործում են 6 պտուտակով անօդաչու ուղղաթիռներ: