Հայաստանում նավթի ու գազի գների շարժընթացը ոչ մի տեսակի տնտեսական վերլուծության ենթակա չեն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողներին հայտարարեց կառավարաման փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Նրա խոսքով՝ ասվածը հաստատում է այն փաստը, որ նավթն արդեն մի քանի ամիս էժանանում է, իսկ Հայաստանում բենզինի գինն անփոփոխ է: Մյուս կողից, գազի համաշխարհային գները փոխկապված են նավթի գնանշման հետ, սակայն Հայաստանում գազի գինը կրկին անփոփոխ է:

«Ուստի ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ տնտեսական վերլուծություններ իրականացնում, եթե ամեն բան առանց այդ էլ պարզ է. Հայաստանում որոշիչ է միայն մի դրդապատճառ՝ ծանր դրամապանակները ավելի ծանր դարձնելու դրդապատճառը», - ասացՄեսրոպյանը:

Նշենք, որ եթե հունիսին «Brent» տեսակի նավթի գինը Չիկագոյի ապրանքային բորսայում բարելի դիմավ մոտ 110 դոլար էր, ապա այժմ՝ 83 դոլար: Այդուհանդերձ, Հայաստանում բենզինի գնի մակարդակն անփոփոխ է: