Քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունն իր բնույթով տարբերվում է քրդերի բանվորական կուսակցությունից, եւ Վաշինգտոնը կշարունակի աշխատել նրանց հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Վաշինգտոնը ողջունում է Թուրքիայի որոշումը՝ սահմանով ԻԼԻՊ-ի դեմ պայքարող քրդական ջոկատների անցումը Քոբանի հեշտացնելու վերաբերյալ: «Մենք կշարունակենք աշխատել նրանց հետ այդ ուղղությամբ»,- հայտարարել է Հարֆը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Թուրքիային նաեւ հասկացրել է, որ իսլամիստների դեմ պայքարում  «Ժողովրդավարական միություն» կուսակցության նման խմբերին օգնելը շատ կարեւոր է: