Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի 28-ին եռօրյա այցով կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի եւ Բարդուղիմեոս պատրիարքի հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդիին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հովվապետի այցը կսկսվի Անկարայով, որտեղ Ֆրանցիսկոսը կայցելի Թուրքիայի հանրապետության առաջին նախագահի դամբարան, այնուհետեւ նախագահական պալատում կհանդիպի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ:
Այցի երկրորդ օրը Ֆրանցիսկոսը Անկարայից կմեկնի Ստամբուլ, կայցելի Սոֆիայի տաճար եւ Երկնագույն մզկիթ: Նույն օրը Հռոմի պապը Սուրբ հոգու տաճարում քարոզ կկարդա: Նոյեմբերի 29-ին մասնավոր հանդիպում է նախատեսված նաեւ Բարդուղիմեոս պատրիարքի հետ:
Ուղեւորության եզրափակիչ օրը տեղի կունենա սուրբ պատարագ, իսկ հետո Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը համատեղ հայտարարություն կստորագրեն, որից հետո համատես ընթրիք կունենան:




























