1/8 եզրափակիչի հինգերորդ հանդիպումը Հոլանդիայի եւ Սլովակիայի միջեւ կբացի աշխարհի առաջնության հերթական օրը: Հոլանդիայի թիմը հաղթել է խմբային փուլի բոլոր հանդիպումներում, խփել է չորս գնդակ, բաց թողել միայն մեկը: Շարք է վերադարձել թիմի առաջատարներից մեկը` Արյեն Ռոբենը: Ամենայն հավանականությամբ, նա առաջին րոպեից դուրս կգա խաղադաշտ: Մեկնարկային կազմից, հավանաբար, դուրս կմնա Ռաֆայել Վան Դեր Վարտը:
Հոլանդիայի եւ Սլովակիայի այսօրվա հանդիպումը կլինի առաջինը պատմության մեջ: Հոլանդացիները խաղին մոտենում են գլխավոր ֆավորիտի դերում: Սակայն, Սլովակիայի հավաքականն էլ պարտության է մատնել աշխարհի արդեն նախկին չեմպիոն Իտալիայի թիմին` ցույց տալով որակյալ խաղ: Բայց եղել է նաեւ նորզելանդացիների հետ ոչ ոքին եւ պարտությունը Պարագայից: Սլովակիայի հաղթանակին քչերն են հավատում: Բուքմեյքերների կանխատեսումը. Հոլանդիայի հաղթանակ` 1.38, ոչ ոքի` 4.25, Սլովակիայի հաղթանակ` 8.30:



























