Մոսկվայի շրջանային դատարանը «Օրեխովսկայա» հանցախմբի առաջնորդներից Դմիտրի Բելկինին ցմահ ազատազրկման է դատապարտել, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Աղբյուրը նշում է, որ Բելկինի համախոհ Օլեգ Պրոնինը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Դատարանը Բելկինին նաեւ 2 մլն ռուբլու չափով տուգանել է:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում դատարանը երկու ամբաստանյալներին էլ մեղավոր էր ճանաչել 22 սպանությունում, 11 մահափորձում, հանցավոր գործունեությունում եւ զենք պահելու համար: «Ատենակալները հաստատել են, որ Բելկինը 1991 թ.  հանցախումբ է ստեղծել, որը հրազեն է օգտագործել, կապի միջոցներ, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հունաստանի քաղաքացիների կեղծ անձնագրեր», - մեջբերում է աղբյուրը դատարանի վճիռը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Բելկինը (հայտնի է՝ որպես Բելոկ) եւ Պրոնինը (Ալ Կապոնե)  Օդինցովոյի հանցախմբի կազմակերպիչներն են, որը 1990-ականներին միացել էր օրեխովյան քրեական հանրությանը: