Ֆրանսիական Total նավթային ընկերության տնօրեն Քրիստոֆ դը Մարժերիի զոհվելու օրը Վնուկովոյի թռիչքուղու վրա միանգամից երկու ձնահավաք մեքենա էր աշխատել  , հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով քննության մոտ աղբյուրը:

Ըստ թերթի՝ օդանավակայանի կարգավարներն իմացել են, որ այդ օրը օդանավակայանի երկրորդ թռիչքուղու վրա ձնահավաք մեքենաներ են աշխատում: «Թռիչքուղու հարեւանությամբ ձնահավաք մեքենաների վարաորդները  չաշխատող մի քանի ազդանշանային լապտերներ  են հայտնաբերել եւ որոշել են  դրանք տալ էլեկտրականության մասնագետներին: Վերադառնալով ձնահավաքներն անցել են №1 թռիչքուղին, որի վրայով այդ պահին  թռչելիս է եղել Total-ի նախագահի Falcon իդանավը: Մեքենաներից մեկը անցել է գիծը՝ անմիջապես օդանավի առջեւից, երկրորդին օդանավը հարվածել է թեւով», - պատմում է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Total-ի նախագահի օդանավի վթարի պատճառով Վնուկովոյի գլխավոր տնօրեն Անդրեյ Դյանկոն եւ իր տեղակալ Սերգեյ Սոլնցեւը հրաժարական էին տվել: