Շվեդացի զինվորականները դադարեցրել են Ստոկհոլմի ափերին կործանված ենթադրյալ սուզանավի որոնումները, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Շվեդիայի զինված ուժերի հաղորդագրությունը:

«Սա նշանակում է, որ բոլոր նավերն ու ամֆիբիաները վերադարձել են նավահանգիստ», - աղբյուրը մեջբերում  է զինվորականների հայտարարությունը:

Նշենք, որ Շվեդիայում մեկ շաբաթ շարունակ վթարային սուզանավի որոնման հատուկ գործողություն է անցկացվում: Ենթադրվում էր, որ դա ռուսական սուզանավ է, որը կապ է հաստատել Կալինինգրադի հետ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Շվեդիայի հաղորդագրությունը եւ հայտարարել, որ ռուսական ռազմանավերի հետ կապված ոչ մի վթարային իրավիճակ չի եղել: