Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Նույն հրամանագրով նա ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից:
Դրա համար հիմք է ծառայել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետը եւ Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը:



























