Ամերիկյան ընկերությունը, որը հիմնել է Սթենֆորդի համալսարանի բժիշկ ու կենսաբան Պատրիկ Օ.Բրաունը, բաղկացած է շեֆ-խոհարարներից ու գիտնականներից, որոնք սննդամթերք են արտադրում բուսական բաղադրիչներից, որոնք շատ նման են կենդանական ծագմամբ սննդամթերքին:
Վերջերս ընկերությունը մսով համբուրգեր է ներկայացրել, որոնք 100 տոկոսով բաղկացած է բուսական բաղադրիչներից, հաղորդում է «Kedem»-ը: Նրա տեսքն ու համը միանգամայն նման են բնական նմանօրինակին, ավելին, այն նույնիսկ թույլ տապակած արյունոտ մսի համ ունի:
Մսին առավելագույնս մոտենալու համար մասնագեըները մոլեկուլային մակարդակում են աշխատանք տարել. փորձագետներն անալիզի են ենթարկել մսի բաղադրիչները, որոնք ստացել են կենդանիներից, ընտրել են բուսական մթերքների այն սպիտակուցները եւ սննդարար նյութերը, որոնք կարողացել են լավագույնս բուսակերներին փոխանցել դրա համն ու բաղադրությունը:
Մասնագետները խոստովանում են, որ հիմնական գաղտնիքը սոուսի մեջ է, որը արյան համ ունի: Այն «գեմ» անվամբ միացություններ է պարունակում, որոնք տարբեր սպիտակուցների մաս են կազմում, ինչպես հեմոգլոբինը, ինչպես նաեւ կարող են առկա լինել որոշ բույսերում: Մսի մեջ մեծ քանակությամբ գեմ է պարունակվում, դա էլ դեպքերի 99 տոկոսում մսի համի գաղտնիքն է:
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ ցանկանում են մարդկանց ապահովել սնունդով, որը կենդանական ծագմամբ սննդի համ ունի՝ սակայն առանց շրջակա միջավայրին վնասելու եւ անասունների ոչնչացման: Մասնագետները հույս ունեն, որ ժամանակի ընթացքում իրենց կհաջողվի մարդկանց սովորեցնել նման սնունդի:




























