Ամերիկյան «SkyMall» ընկերությունը սկսել է վերնաշապիկներ վաճառել, որոնք ապխտած մսի բուրմունք ունեն: Հոտն այնքան ուժեղ է, որ զգացվում է 1,5 մետր հեռավորության վրա եւ 20 անգամ լվացվելուց հետո պահպանվում է, հաղորդում է «Kedem»-ը»:
Բուրմունքը հաղորդում են հատուկ նյութերի օգնությամբ, որոնց միջոցով վերնաշապիկի վրա նկարներ են պատկերում, իհարկե, բեկոնի նկարներ: Աշխարհում ամենից համեղ բուրմունքն ունեցող վերնաշապիկն արժե 28 դոլար:




























