Իրաքի օդուժի ինքնաթիռները Բաղդադում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող 24 զինյալ-չեչեն է ոչնչացրել, հայտնում է Իրաքի պաշտպանության նախարարությունը:

«Հիմնվելով ճշգրիտ հետախուզական տվյալների վրա, հաստատվել է, որ ԻՊ-ի դիրքերին (Բաղդադից 30 կմ արեւմուտք) ուղղված ավիահարվածի արդյունքում 24 չեչեն-ԻՊ զինյալ է ոչնչացվել», - ասվում է Իրաքի ռազմական գերատեսչության կայքում: