Ճամայկայում բացօթյա սրճարանը իր այցելուներին անսովոր զվարճանք է առաջարկում: Հյուրերը կարող են հետեւել տեղի ցատկորդների ցատկերին

Տեղի ցատկորդներից մեկը տեսանյութ է ձայնագրել, որտեղ նկարել է շրջակայքը եւ հանգստացող զբոսաշրջիկներին, եւ տեսախցիկի հետ ցատկել է հսկայական, գլխապտույտ առաջացնող բարձրությունից, հայտնում է «Daily Mail»-ը:

Ցատկելու հրապարակը շրջապատված է ստորջրյա ժայռերով, ինչը ցատկը էլ ավելի վտանգավոր է դարձնում: