ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մասնագիտական տոնի առիթով շնորհավորել է Մաքսային ծառայությունների անձնակազմին, աշխատակիցներին եւ վետերաններին՝ նշելով, որ ռուս մաքսայինները ավելի սերտորեն պետք է համագործակցեն Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի իրենց գործընկերությունների հետ, հաղորդվում է կառավարության կայքում:
Ռուս վարչապետ նշել է, որ այսօր մաքսայինների առաջ նոր մասշտաբային խնդիրներ են կանգնած, որոնք ամենից առաջ կապված են Եվրասիական տնտեսական միության ստեղծման հետ, որն իր աշխատանքը կսկսի 2015թ. հունվարի 1-ից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























