Հռոմի կինոփառատոնի լավագույն ֆիլմ է դարձել անգլիացի ռեժիսոր Սթիվեն Դոլդրիի՝ բրիտանա-բրազիլական արտադրության «Աղբը» ֆիլմը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ժապավենը պատմում է բրազիլական մեգապոլիսի հետնախորշերի անչափահաս բնակիչների մասին, ովքեր աղբանոցներում սնունդ են հայթայթում այնքան ժամանակ, մինչեւ գտնում են կոռումպացված ոստիկանի կորցրած դրամապանակն ու բանալին:
«Աղբը» ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել երեք դեռահաս, որոնց համար այս ժապավենը լիամետրաժ դեբյուտ է դարձել, ինչպես նաեւ ամերիկյան հայտնի դերասաններ Ռունի Մարան եւ Մարտին Շինը: Ֆիլմը շրջանցել է 17 այլ հավակնորդների: Առաջին անգամ փառատոնի լավագույն ֆիլմը որոշվել է հանդիսատեսի քվեարկությամբ:




























