Ամերիկյան Սենթ Լյուիս քաղաքի շուրջ 40 զինված բնակիչներ ցույցի են դուրս եկել: Այս մասին գրում է «STL Today»-ը:
Աղբյուրի տվյալներով, ցուցարարների թվում է նաեւ մեկ տարեկան երեխա՝ խաղալիք ատրճանակով: Քաղաքի բնակիչները պահանջում են թույլ տալ ազատ զենք կրել:
Նրանք խաղաղ երթ են անցկացրել քաղաքային զբոսայգուց մինչեւ տեղի հուշարձան՝ զարմացնելով անցնող զբոսաշրջիկներին: Սենթ Լյուիսի 10 սպաներ հետեւել են ցույցին եւ չեն փորձել խոչընդոտել դրա մասնակիցներին:
Ցույցը կազմակերպել է հաշվապահ Ջեֆրի Սմիթը. նա զինված է եղել երկու ատրճանակով, իսկ կրծքից իսրայելական ատրճանակ է կախված եղել:
Հիշեցնենք, որ Սենթ Լյուիսում եւ Ֆերգյուսոնում ցույցերը սկսվել են ոստիկանի կողմից Մայքլ Բրաունի սպանությունից հետո: Ցուցարարները ոստիկանների վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել:




























