Ֆրանսիական նավթային «Total» ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերիին հետմահու Պատվո լեգեոնի սպայի կոչում են շնորհել: Այդ մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով ֆրանսիական թերթին:

Ինչպես հիշեցնում է աղբյուրը, 2003թ.-ից Քրիստոֆ դե Մարժերին ավելի ցածր կոչում ուներ՝ Պատվո լեգեոնի ասպետ: Ավելի վաղ «Total»-ի ղեկավարի հիշատակը հարգել են Սոչիում «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի անդամները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին «Վնուկովոյում» վթարի էր ենթարկվել խոշորագույն նավթային «Total» ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերիի թեթեւ շարժիչային ինքնաթիռը: Ընկերության նախագահն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: