Արեւի վրա հզոր բռնկումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Երկրի մագնիսական դաշտի վրա: Այս մասին հաղորդում է «Պրավդա»-ն՝ վկայակոչելով NASA-ին:

Ըստ աղբյուրի, հոկտեմբերին Արեւի վրա հայտնաբերված խոշոր բիծն ակտիվորեն մեծանում էր՝ հասնելով Յուպիտերի չափսերի. 140 հազար կմ շրջագծի: Նման մասշտաբի արեւային բծեր չեն նկատվել 2008 թվականի հունվարից:

NASA-ն չի բացառում, որ առաջիկա օրերին բռնկումները կարող են կրկնվել՝ մագնիսական փոթորիկ առաջացնելով Երկրի վրա:

Աղբյուրը հիշեցնում է, որ Արեւի վրա բռնկումները հաճախ հանգեցնում են մագնիսական փոթորիկների առաջացման, որոնք իրենց հերթին մեծացնում են սրտի եւ ուղեղի կաթվածների ու անոթային ճնշման բարձրացման հետ կապված այլ հիվանդությունների առաջացման վտանգը: Բացի այդ, մագնիսական ուժեղ փոթորիկները կարող են բացասաբար անդրադառնալ արբանյակային եւ էլեկտրոնային համակարգերի աշխատանքի վրա: