28 հունիսի, Դուրբան, Մոզես Մաբիդա ստադիոն
Մրցավար` Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա)
Ռոբեն, 18 (1:0), Սնեյդեր 84 (2:0), Վիտեկ, 90+4 (2:1, 11մ)
Արյեն Ռոբենն ու Վեսլի Սնեդերն իրենց գործն արեցին: Հոլանդիայի հավաքականի երկու առաջատարները մեկական գնդակ խփեցին եւ ապահովեցին իրենց հավաքականի տեղը քառորդ եզրափակիչում:
Իր առաջին լիարժեք խաղում Ռոբենը խփեց արդեն 18-րդ րոպեին: Դրանից հետո ծավալվեց ծանր եւ նյարդային պայքար: Սլովակիայի հավաքականը մի քանի անգամ հնարավորություն ունեցավ հավասարեցնել հաշիվը, սակայն հանդիպման ավարտից վեց րոպե առաջ Սնեյդերը հաղթական վերջակետ դրեց հանդիպմանը: Ավելացված ժամանակում սլովակները 11 մետրանոցի իրավունք ստացան, Ռոբերտ Վիտեկը խփեց իր չորրորդ գնդակն այս առաջնությունում, սակայն հոլանդացիները կարողացան պահպանել հաղթական հաշիվը եւ քառորդ եզրափակիչում կհանդիպեն Բրազիլիա – Չիլի զույգի հաղթողի հետ:



























