Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի նախավերջին օրը կփակեն Բրազիլիայի եւ Չիլիի հավաքականները: Անվիճելի ֆավորիտը աշխարհի հնգակի չեմպիոնն է: Նախորդ հինգ տարիներին յոթ հանդիպում անընդմեջ բրազիլացիները հաղթում են Չիլիին: Հարավամերիկյան ընտրական մրցաշարում 2008թ. Չիլին սեփական հարկի տակ պարտվեց 0:3 հաշվով, իսկ մեկ տարի առաջ պատասխան չիլիացիները բաց թողեցին արդեն չորս գնդակ: Նախորդ յոթ հանդիպումները Չիլին տանուլ է տվել ընդհանուր 3-26 հաշվով:
Բացի այդ, որակազրկման պատճառով կարեւորագույն հանդիպումը բաց կթողնեն Չիլիիի հավաքականի հիմնական կազմի խաղացողներ Գարի Մեդելը, Վալդո Պոնսեն եւ Մարկո Էստրադան:
Բուքմեյքերների կանխատեսումը. Բրազիլիայի հաղթանակ` 1.47, ոչ ոքի` 3.90, Չիլիի հաղթանակ` 6.90:



























