Քրեական «հեղինակությունների» կալանավորման գործողության ընթացքում Պսկովի ռեստրոններից մեկում Պաշտետ մականունով Բելառուսի քաղաքացու են ձերբակալել, ով ավելի վաղ արտաքսվել էր Ռուսաստանից: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՆԳՆ կայքը:
«Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Պսկովի արագ արձագանքման հատուկ ջոկատայինների օգնությամբ ձերբակալել են Բելառուսի 33-ամյա քաղաքացու. այսպես կոչված, «օրենքով գողի»՝ քրեական շրջանակներում առավելապես հայտնի որպես «Պաշտետ» մականունով, ով խախտել է Ռուսաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների ժամանման ռեժիմը»,- գերատեսչության հաղորդագրությունն է մեջբերում Gazeta.ru-ն:
Պաշտետի հետ միասին գործողության ընթացքում եւս 18 մարդ է ձերբակալվել:
2013 թվականի հուլիսին բելառուսցի Պաշտետ մականունով «օրենքով գող» Պավել Ալեքսեեւիչը Ռուսաստանից հայրենիք էր արտաքսվել եւ փոխանցվել Բելառուսի ՆԳՆ կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցներին:




























