Շուրջ 10 հազար մարդ Բուդապեշտում համացանցի համար հարկ սահմանելու՝ իշխանությունների մտադրության դեմ բողոքի ակցիայի է դուրս եկել: Այս մասին տեղեկացնում է Direct Press-ը:
Ցուցարարներն իշխող կուսակցության շենքի ուղղությամբ հին համակարգիչներ են նետել: Ցույցի ընթացքում կառավարությանն ուղղված բանաձեւ են ընդունել՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում հրաժարվել համացանցի հարկ սահմանելու ծրագրից:
«Դա կրկնակի հարկում կլինի, ես արդեն ԱԱՀ եմ վճարել գաջեթներ, համակարգիչ եւ ռոութեր գնելու համար»,- ասել է ցուցարարներից մեկը: Մի քանի ժամ անց ակցիան վերածվել է երթի: Մարդիկ համակարգչային հին դետալներ են նետել կուսակցության շենքի ուղղությամբ եւ մի քանի պատուհան կոտրել, ինչի արդյունքում ոստիկանության հետ բախում է գրանցվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հունգարիայի իշխանությունները ծրագրում են 2015 թվականից շուրջ 150 ֆորինտի չափով հարկել ինտենետի յուրաքանչյուր գեգաբայթը:




























