Մեծ Բրիտանիայի համար Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկեր է: Այդ մասին այսօր՝ հոկտեբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեպսան Քեթրին Լիչը:
Անդրառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ Թուրքիայի քաղաքականությանը, դիվանագետը նշեց. «Վերջին 70 տարիների ընթացքում մենք Եվրոպայում աշխատել ենք հաշտեցման ծրագրի շուրջ, որպեսզի ունենանք այն, ինչ ունենք: Մենք տեսնում ենք այն աշխատանքը, որը Թուրքիան իրականացնում է Եվրամիության հետ մերձեցման նպատակով: Սակայն մենք նաեւ սատարում ենք հայ-թուրքական հաշտեցումը. Եվրամիությունը ողջունել է 2009թ. արձանագրությունների ստորագրումը: Մենք հույս ունենք, որ 2015թ., որը հայ ժողովրդի համար շատ խորհրդանշական տարի է, հայ-թուրքական հարաբերություններում մեկ քայլ առաջ կարվի»:




























