Լիտվայի Հանրային հեռուստատեսության «մշակույթ» ալիքով ցուցադրվել է ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի եւ խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը:

Հիշեցնենք, որ Սումգայիթյան ջարդերի հիշատակի օրվա կապակցությամբ, փետրվարի 26-ին տեղի էր ունեցել ֆիլմի ցուցադրություն, որին ներկա են գտնվել Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչներ, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, բազմաթիվ զինվորականներ եւ հայ համայնքի անդամներ: Այն կազմակերպել էր Հայաստանի դեսպանությունը՝ Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ: