Մեծ թվով վարորդներ հպարտանում են, թե որքան լավ են կարողանում զուգահեռ կայանել մեքենան: 31-ամյա չինացի Չեն Չժունլյանը կարող է վարպետի կոչմանը հավակնել, հաղորդում է «Daily Mail»-ը:
Աղբյուրը նշում է, որ զուգահեռ կայանումը մեկ գծով կայանած մեքենաների շարքում կայանելու մեթոդն է, որը մեծ փորձ է պահանջում, քչերն են կարող հպարտանալ այս եղանակով մեքենան կայանել կարողանալու հմտությամբ: Ընդ որում, չինացին անհավանական հաջողությունների է հասնում այդ գործում:
Ինչպես երեւում է լուսանկարներում, Չենը զուգահեռ կայանման տպավորիչ հմտություններ է ցուցադրել. նա մեքենա կայանել է նեղ վայրում՝ աղյուսե շինությանը մոտ «փոքր անցքում»:




























