Պալատը հիշեցնելու է բոլիվիացիներին մշակութային հարուստ ժառանգության մասին, որը կորցրել են իսպանական գաղութացման հետեւանքով…
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, ով հոկտեմբերին երրորդ անգամ է վերընտրվել պաշտոնում, որոշել է նախագահական նոր պալատ կառուցել, հաղորդում է «Ռոսբալտը»:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագծի հիմքում հնագույն հնդական Տիաուանակո քաղաքակրթության ճարտարապետական մոտիվներն են ընկած, որը գոյություն է ունեցել Կոլումբոսից շատ առաջ: Նոր պալատն իրենից ներկայացնելու 29 հարկանի շինություն ուղղաթիռի հրապարակով, ավանդական հնդկական ծեսերի անցկացման վայրով եւ հազար հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով: Շինարարության արժեքը կկազմի մոտ 36 մլն դոլար:
«Պալատը հիշեցնելու է բոլիվիացիներին մշակութային հարուստ ժառանգության մասին, որը կորցրել են իսպանական գաղութացման հետեւանքով»,- աղբյուրը մեջբերում է Մորալեսի խոսքերը:
Այժմ Բոլիվիայի նախագահի նստավայրը 16-րդ դարում իսպանացիների կողմից կառուցված շինությունն է:




























