Մեծ Բրիտանիայի լաբորատորիաներիում պաշտպանական նկատառումներով մարդկանց մարմինների հատվածների գաղտնի փորձեր են անցկացվում: Մարմինները կարող են տրամադրվել ամերիկյան ընկերության կողմից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով լոնդոնյան լրատվամիջոցներին:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ հետազոտությունները կոչված են որոշելու վնասվածքների բնույթը ինքնաշեն ականների պայթյունի հետեւանքով, որից զոհվել կամ վիրավորվել են հարյուրավոր բրիտանացիներ Աֆղանստանում:

Օբյեկտներից մեկը, որտեղ նման աշխատանքներ են տարվում, լոնդոնյան «Imperial college»-ի կենտրոնն է, որը հայտնի է իր բժշկական ֆակուլտետով: