2015 թվականին Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունն առաջին անգամ կֆինանսավորի դպրոցներում ռոբոտաշինությունը: Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով 2015թ. պետբյուջեի նախագիծը:
Նա նշեց, որ ծրագիրը պետության եւ մասնավոր հատվածի հաջող համագործակցության լավ օրինակ է: Դրա շնորհիվ երեխաները հաջողությամբ յուրացնում են ինժեներական բազային ունակություները: Բացի այդ, նրանց մոտ նաեւ ստեղծագործական միտքն է զարգանում, իսկ ամենակարեւորը՝ նոր գիտելիքների հանդեպ սերը:
Հայաստանում գործող մի շարք IT ընկերություների աջակցությամբ ամբողջ հանրապետությունում արդեն ռոբոտատեխնիկայի 60 դպրոցական խմբակ է բացվել: 2015թ. ծրագիրը կհամալրվի նաեւ 23.4 մլն դրամի չափով (շուրջ 57 հազար դոլար - խմբ.) պետական ֆինասավորմամբ:



























