Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե անհնար է, որ Թուրքիան ընդունի իր պապերին եւ ազգին վերագրվող ցեղասպանությունը։

Թուրքական Gercekgunedem կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղեկություններ է հաղորդել որոշ թեմաների զարգացումներից։

Մեւլութ Չավուշօղլուն իր խոսքում անդրադարձել է Եվրադատարանում գտնվող Դողու Փերինչեք-Շվեցարիա գործով դատավարությունը՝ շեշտելով, որ իրենք ուշադիր հետեւում են զարգացումներին։

Խոսելով 1915-ից՝ Մեւլութ Չավուշօղլուն պնդել է, թե անհնար է, որ իրենց պապերին ու ազգին վերագրվող ցեղասպանությունը Թուրքիան ընդունի։ «Մենք սա ամեն անգամ ընդգծում ենք»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։