Մարդու մոտ ուրվականների նկատմամբ հավատի համար պատասխանատու է ուղեղի որոշակի մասը: Նման եզրահանգման են եկել գիտնականները: Մի քանի կամավորների աչքերը փակել եւ թողել են տարբեր սենյակներում՝ լիակատար լռության մեջ: Այնուհետեւ գիտնականները ազդակներ են ուղարկել ուղեղ, այն հատված, որը պատասխանատու է մթության մեջ մարդու գտնվելու վայրի որոշման համար:
Արդյունքում պարզվել է, որ փորձի վերջում գրեթե բոլոր փորձարկվողները 100% ճշգրտությամբ ասել են, որ սենյակում բացի գիտնակններից եւս մեկն է գտնվել: Բացի այդ, մասնակիցների որոշ մասը որոշակի սարսափ է ապրել եւս մեկի ներկայությունից, հայտնում է Informing-ը:
Բոլոր արդյունքների վերլուծությունից հետո գիտնականները լիակատար համոզվածությամբ հայտարարել են, որ անդրշիրիմյան ուժերի նկատմամբ հավատի համար պատասխանատու է ուղեղի որոշակի հատված: Դա մարդու զգացողությունների համար պատասխանատու հատվածն է: Այն տեղի է ունենում տարածքում տեղադիրքի հարցում ապակողմնորշվելու հետեւանքով:



























