Ամստերդամի բաց համալսարանի հոլանդացի սոցիոլոգների խումբը սոցիալական հարցման միջոցով կարողացել է բացահայտել, թե ինպիսի մարդկանց է ավելի հեշտ դառնալ ղեկավար:
Այսպես, հետազոտողները միեւնույն մարդու լուսանկարը ցուցադրել են մոտ 150 մարդկանց, ովքեր տվյալ լուսանկարներում պետք է որոշեին մտացածին ֆիրմայի ղեկավարին: Լուսանկարների տարբերությունը կայացել է նրանում, որ առաջին լուսանկարում պատկարեված նույն մարդը առողջ է եղել, իսկ մյուսում՝ հիվանդ, հայտնում է Informing-ը:
Հետազոտողները ոչ մի պարադոքսալ արդյունք են նկատել: «Առողջ» արտաքին տեսքը միշտ ավելի գրավիչ է ղեկավարելու համար: Իզուր չէ, որ բոլոր քաղաքական գործիչներն ու արվեստի գործիչները միշտ ներկայանալի տեսք են ունենում:



























