Հայաստանի կոմունիստները նոյեմբերի 7-ին տոնել են Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հաղթանակի 97-րդ հոբելյանը:  NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Երեւանի կենտրոնում ծաղիկներ են խոնարհել Խորհրդային Հայաստանի ժողկոմի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի, Բաքվի կոմունայի նախագահ, Լենինի մերձավոր Ստեփան Շահումյանի հուշարձաններին եւ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման ընթացքում զոհված Կարմի բանակի մարտիկների հիշատակին նվիրված կոթողին:

ՀՀ Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Երջանիկ Ղազարյանն իր ելույթում ուշադրություն է դարձրել Հոկտեմբերյան հեղափոխության համաշխարհային պատմական նշանակության, ինչպես նաեւ բազմաչարչար հայ ժողովրդի ճակատագրում դրա ունեցած դերի վրա: «Մեծ Հոկտեմբերը ողջ աշխարհի աշխատավորներին ցույց տվեց աշխատանքի մարդուն արդարության եւ համընդհանուր բարօրության տանող հաղթանակի ուղին: Արդեն երկար տարիներ հետխորհրդային  տարածքում ամեն կերպ փորձում են  նվազեցնել Հոտեմբերյան հեղափոխության նշանակությունը:  Սակայն սոցիալիստական զարգացման ուղուն վերադարձն անխուսափելի է: Միայն սոցիալիզմի հաղթանակը կապահովի Հայաստանի վերածնունդը եւ լավագույն ապագան»,- նշել է Ղազարյանը: