Նոյեմբերի 9-ը ֆաշիզմի, ռասիզմի եւ հակասեմականության դեմ միջազգային օրն է (International Day Against Fascism, Racism and Antisemitism): Այս օրը ամրագրվել է 49 երկրների ավելի քան 500 կազմակերպությունները միավորող Ռասիզմի դեմ միաջազգային ցանցի (UNITED) կողմից, հայտնում է Calend-ը:

1938 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, որը ստացել էր «Ճենապակե գիշեր» (Crystal Night / Kristallnacht) կամ «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» անվանումը, Գերմանիայում սկսվել էին հրեաների մասսայական ձերբակալությունները։ Այս օրը սկիզբ դրեց Հոլոքոստին՝ գրեթե +6 մլն մարդու մահվան հանգեցրած հրեական ժողովրդի հանդեպ մասսայական բռնությանը: