Էստոնիայում կենդանիների կծելու հետեւանքով բժշկի դիմողների թիվն այս տարվա 10 ամիսների ընթացքում կրճատվել է 1215 դեպքով, այսինքն՝ 5,4%-ով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հայտնում է Էստոնիայի առողջապահության նախարարությունը:  

Առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ մարդկանց ամենաշատը շներն են կծում. 10 ամսվա ընթացքում հաշվվել է նման  877 դեպք, այսինքն՝ կծելու բոլոր դեպքերի 72%-ը: Կատուները նույն ժամանակահատվածում էստոնացիներին կծել են  295 անգամ (24%):

Այլ կենդանիների կծածից տուժածները քիչ են, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Այսպես, առնետների կծելու հետեւանքով 10 ամսում բժշկի դիմել են ընդամենը 13 անգամ։ Հնգական դեպքում մարդկանց կծել են մկները, աղվեսները եւ ցլերը, երեքական անգամ՝ կապիկներն ու ձիերը։ Էստոնացիներին երկու անգամ կծել են սկյուռիկները։

10 ամսում բժշկի դիմածների մեծ եղել են նաեւ տուժածներ, որոնց կծել էին ջրարջանման շները, նապաստակները, ծովախոզուկները, ջրային կրիան եւ այլն։ Իսկ բնակիչներից մեկինկտցել էր աքլորը։