Բահամյան կղզիներում Lear 36 մասնավոր օդանավ է վթարի ենթարկվել՝ Ֆրիպորտ քաղաքի միջազգային օդանավակայանում վայրէջքի կատարելու փորձի ժամանակ, փոխանցում է «Ռոսիյսկայա Գազետան»:
Աղբյուրը նշում է, որ վթարի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր ինը մարդիկ:
Օդանավը մեկնել էր Բահամների մայրաքաղաք Նասաուի միջազգային օդանավակայանից: Դրա ուղեւորները պետք է մասնակցեին Global Conference խորհրդաժողովին:
Բահամյան կղզիների կառավարությունը սկսել է միջադեպի քննությունը:




























