Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացման արդյունքում այդ երկիր մուտքի արգելանք ունեցող 30 հազար հայերից մոտ 300-350-ի նկատմամբ արգելանքը վերացվել է: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ այդ 30 հազար անձանցից իրենց դիմել է մոտ 3000 հոգի, որոնց վերաբերյալ համապատասխան գրություններ են ուղարկվել ՌԴ Միգրացիոն ծառայություն: Ուղարկված գրություններից պատասխաններ են ստացել մոտ 1500 անձանց վերաբերյալ եւ նրանցից 300-350-ի դեպքում հարցը դրական լուծում է ստացել, մուտքի արգելանքը վերացվել է: