Սիբիրի դաշնային համակսարանի գիտնականները Հարավային Կորեայի մասնագետների հետ որոշել են մամոնտի կլոն ստեղծել, հայտնում է BFM-ը:
Մասնագետները փորձում են ապակոդավորել կես տարի առաջ Նովոսիբիրսկի կղզիներում հայտնաբերված մամոնտի գենը:
«Այդ մամոնտի փափուկ հյուսվածքների լավ պահպանվածությունը մենք բացատրում ենք նրանով, որ այն մաքուր սառույցում է գտնվել եւ 200 տարվա ուսումնասիրության ընթացքում հանդիպածներից ամենալավ պահպանվածն է», - պատմել է «Մամոնտի թանգարան» լաբորատորիայի գիտաշխատող Մաքսիմ Չապրասովը: Ըստ նրա՝ հենց այդ մամոնտի հետ են գիտնականները կապում կլոնավորման հաջողությունը եւ հուսով են, որ շուտով հնագույն կենդանին «կվազվզի Արկտիկայում»:
Աղբյուրը հիշեցնում է, որ մամոնտների կլոնավորման նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:



























