Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 54 170 մարդ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը նվազել է 3.6 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ։ Նախորդ տարի տվյալ ժամանակահատվածում Թուրքիա էր այցելել 56 177 մարդ։
Միայն 2014-ի սեպտեմբերին Թուրքիա է մեկնել 6 579 Հայաստանի քաղաքացի, ինչը գրեթե 10 տոկոսով պակաս է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ։





























