33 եվրոպական լեզուներին լուրջ վտանգ է սպառնում, ընդ որում նրանցից 13-ը գտնվում են ոչնչացման եզրին, հայտնում է Utro-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝  ՅՈՒՆԵՍԿՕ դասակարգում է ոչնչացվող եւ վտանգի տակ գտնվող լեզուները: Առաջին խմբի մեջ են այն լեզուները, որոնցով խոսում են ամենամեծ սերնդի առանձին ներկայացուցիչներ, ընդ որում, նրանց երեխաներն արդեն չեն հասկանում այն: Երկրորդ խմբում են այն լեզուները, որոնցով խոսում են նաեւ առավել երիտասարդները, սակայն շատ հազվադեպ:

Ամենածանր վիճակում է գերմաներեին գոթշեյյան բարբառը: Ներկայումս այդ լեզուն կրողների թիվը անհայտ է: Միայն 6 մարդ է այսօր խոսում Ուկրաինայում վաղ ժամանակներում մեծ տարածում գտած կարաիմյանն լեզվի գալիչյան բարբառով

Ռուսաստանի Լենինգրադի շրջանում ապրող վոտ ժողովրդի լեզվին՝ վոտերենին, տիրապետում է ընդամենը 20 հոգի:

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում անհետացման վտանգի տակ է 8, Մեծ Բրիտանիայում՝ 4, Շվեդիայում՝ 3 լեզու, ինչպես նաեւ Խորվաթիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի եւ Լատվիայի էթնոսների լեզուները: