ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը չի բացառում, որ ոչ խորհրդարանական եռյակը շուտով կպառակտվի: Այսօր` նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում Ռազմիկ Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ եռյակի ներսում տարաձայնությունները այն կհասցնեն պառակտման:
«ԲՀԿ-ի հայտարարություններն ու մոտեցումները ուսումնասիրելով` հասկանում ես, որ նրանք իշխանափոխություն ասելով նկատի ունեն 2017-2018թթ. ընտրությունները: Այստեղ արդեն եռյակի կարծիքները չեն համընկնում: Բացի դրանից` մենք առաջարկում են երկբեւեռ կառավարման համակարգ, որի մի բեւեռն արդեն կա` ՀՀԿ-ն, իսկ երկրորդ բեւեռն էլ այս պահին է ձեւավորվում: Թե որ ուժը կլինի դոմինանտ, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Նշենք, որ եռյակը նոյեմբերի 12-ին կհայտարարի, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում:





























