Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ հանդիպում եղել է: Այս մասին այսօր` նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
Թե երբ է եղել այդ հանդիպումը եւ ինչ հարցեր են քննարկվել, Ռազմիկ Զոհրաբյանը հրաժարվեց հայտնել:
Նշենք, որ ԲՀԿ-ՀՀԿ առաջնորդների հանդիպման մասին վերջերս գրել էր նաեւ մամուլը:





























