Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին առաջնորդները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը իրենց կարծիքն են արտահայտել Ուկրաինայում կործանված մալայզիական Boeing 777-ի ողբերգության պատճառների իրական հետաքննության արագացման շուրջ, հայտնում է Russian Today-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Ըստ էության, եւ Էբոտը, եւ Պուտինը զրուցել են այդ աղետի պատճառների իրական հետաքննության շուրջ», - աղբյուրը մեջբերում է Պեսկովի խոսքերը: Նա ընդգծել է, որ ռուս առաջնորդը հայտարարել է, որ անթույլատրելի է իրավիճակը, երբ ուկրաինական ստորաբաժանումների կողմից չընդհատվող գնդակոծությունների հետեւանքով աղետի վայրում դժվարացել է փորձագետների մուտքը:

«Մալայզիական ավիաուղիներին» պատկանող Boeing-777 ինքնաթիռը կործանվել է հուլիսի 17-ին: Օդանավում գտնվող բոլոր 298 ուղեւորներ, այդ թվում՝ 27 ավստրալացիներ, զոհվել են: