Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կարճ քննարկել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերը, ինչպես նաեւ Ուկրաինայի, Սիրիայի եւ Իրանի շուրջ իրավիճակը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը;
«Պուտինն ու Օբաման մի քանի անգամ կարողացել են օգտագործել գագաթնաժողովի աշխատանքային ընդմիջումները եւ զրուցել: Նրանք արծարծել են երկկողմ հարաբերությունների հարցերը, Ուկրաինայի, Սիրիայի եւ Իրանի իրավիճակը», - գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:
Կրեմլն ու Սպիտակ տունը ավելի վաղ հաղորդել են, որ ԱԽՏՀ-ի եւ G20-ի գագաթնաժողովի ընթացքում երկու առաջնորդների պաշտոնական հանդիպում չի ծրագրված չէ:



























