«Նաիրի» բժշկական կենտրոնում նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան 3-րդ հարկից ընկած եւ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արմեն Կարապետյանի վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Էրեբունիի» վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
Նշենք, որ Արմեն Կարապետյանն ունի կրծքավանդակի ծանր վնասվածք՝ թոքերի եւ սրտի սալջարդով, ողնաշարի վնասվածք, կոնքի կոտրվածք, զույգ ստորին վերջույթների կոտրվածքներ, նոյեմբերի 10-ին վիրահատվել է:
Հիշեցնենք, որ Արմեն Կարապետյանը բուժվում էր նյարդաբանական բաժանմունքում: «Նաիրի» ԲԿ-ի փոխտնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում նշել էր, որ Կարապետյանը այդ քայլին էր դիմել կնոջ ներկայությամբ:




























