Նովոսիբիրսկի (Ռուսաստան) դատարանը դիտարկել է «Աստրեա» կոշիկի ընկերության սեփականատիրոջ՝ Արսեն Սարգսյանի սպանության գործը: Միակ մեղադրյալը Ռամիլ Հուսեյնովն է, ով մարդասպանին հասցրել է սպանության վայր եւ գործն ավարտելուն պես տարել նրան այնտեղից, հայտնում է «Կոմերսանտը»:
Հուսեյնովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Պարբերականը հիշեցնում է, որ 2012 դեկտեմբերի 4-ին Կիրովի շրջանի սեփական տան մուտքի մոտ գտել են սպանված Արսեն Սարգսյանի դին: 2013 իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 34-ամյա Ռամիլ Հուսեյնովին. քննության վարկածով՝ նա իր «Ժիգուլիով» մարդասպանին հասցրել է հանցագործության վայր եւ վերջինիս տարել այնտեղից: Ենթադրյալ մարդասպանի եւ սպանության միջնորդ Ռաիմ Խալիլովի նկատմամբ հետախուզություն է հայտարարվել: Որոշ տվյալներով՝ նրանք թաքնվում են Ադրբեջանում:
Քննության տվյալներով՝ հայտնի է դարձել, որ գործարարին սպանելու համար նա վճարել է 450 հազար դոլար, որից վարորդին՝ Հուսեյնովին վճարվել է 1,2 մլն ռուբլի:
Իր վերջին խոսքում Հուսեյնովը խնդրել է արդարացնել իրեն: Մեղադրող կողմը Ռամիլ Հուսեյնովի համար 15 տարվա ազատազրկում է պահանջել, սակայն դատարանը գրեթե երկու անգամ կրճատել է դատախազի կողմից առաջարկված ժամկետը:


























