Լուրերը, թե  ես ՀՀ փոխվարչապետի պաշտոնի հավակնորդ եմ, ապատեղեկատվություն են: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն այդ թափուր պաշտոնի հավակնորդներից է: «Չկա, նման բան չկա, ժողովուրդ ջան»,- վստահեցրել է նախարարը:

Հարցին՝ եթե առաջարկ լիներ, կհամաձայնե՞ր, Գագիկ Խաչատրյանը պատասխանել է. «Պետական պաշտոնները ցանկությունով չեն»: