Տվերի մարզի (Ռուսաստան) ոստիկանության բաժանմունքում 1980թ. ծնված կին է կախվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի  ՆԳՆ-ի մամուլի կենտրոնին:

«Երկուշաբթի, Մոսկվայի ժամանակով 21:15-ին Բեժեցկու ՆԳՆ-ի ոստիկանության բաժանմունքում 1980թ. ծնված կին է ինքնասպան եղել», - աղբյուրը մեջբերում է մամուլի կենրտոնի աշխատակիցը հաղորդագրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը ձերբակալվել է միջադեպից երկու ժամ առաջ՝ հասարակական վայրում ալկոհոլային հարբածության վիճակում հայտնվելու համար: Կինը օղակը սարքել է սեփական բաճկոնից: Տեղի ունեցածի փաստով ծառայողական ստուգում է նշանակվել, որի ընթացքում հաստատվել է բաժանմունքում տվյալ պահին հերթապահող ոստիկանության աշխատակիցների մեղքի չափը: