Արմեն Երիցյանը պատրաստ է տարածքային կառավարման եւ արտակարգ իավիճակների նախարարությունների միավորումից ստանձնել նոր նախարարության պաշտոնը: Այս մասիn այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:
«Եթե վստահեն՝ այո: Կարող եմ այդ երկու նախարարությունների միավորումից հետո ստանձնել նախարարի պաշտոնը»,- ասաց ԱԻ նախարարը:
Հարցին, թե ինչու են երկու նախարարությունները միավորվել, Արմեն Երիցյանը պատասխանեց, որ այս նախարարությունների գործառույթները իրար շատ նման են:
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրինագիծը:




























