Պեկինում ԱԽՏՀ գագաթաժողովի ավարտին առաջնորդները պայմանավորվել են արագացնել տնտեսական բարեփոխումների անցկացումը եւ ուժեղացնել մակրոտնտեսական քաղաքականության համակարգումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պեկինի գագաթաժողովի վերջում ընդունված հռչակագիրը:

«Մենք տնտեսական բարեփոխումների անցկացումն ու ինովացիաների ներմուծումն արագացնելու, ինչպես նաեւ աճի նոր ոլորտների ուսումնասիրման վճռականություն ենք հայտնում», - նշված է փաստաթղթում:

«Ընդունելով, որ ԱԽՏՀ զարգացող շատ տնտեսություններ բախվել են միջին եկամտի թակարդի խնդրին,  մենք պայմանավորվել ենք տվյալ խնդիրը ներառել ԱԽՏՀ տնտեսական կոմիտեի ծրագրում»,- ընդգծված է հռչակագրում:

Կողմերը նաեւ կոչ են անում ուշադրություն դարձնել կայունացմանը եւ բնակչության զբաղվածության մակարդակի աճին, աշխատատեղերի ստեղծման համար մակրոտնտեսական  ռազմավարությունների օգտագործմանը, մասնագիտական որակավորման բարձրացմանը եւ երիտասարդ մասնագետների ուսուցանմանը: