Սարատովում վերելակը (Ռուսաստան) ճզմել է սրճարանի աշխատակցուհու գլուխը: Կինը փորձել է ինքնուրույն դուրս գալ, սակայն չի կարողացել: Պատուհարի արդյունքում խուցը ճզմել է կնոջ գլուխը, հայտնում է  LifeNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց տուժածին դուրս են հանել սրճարանի մյուս աշխատակիցները: Պատահարի հետեւանքով առեւտրային կենտրոնի աշխատակցուհին ստացել է գանգուղեղային վնասվածք: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Ստուգումների ժամանակ մենք վերելակը գտել ենք ջարդված վիճակում», - LifeNews-ին հաղորդել է քննիչը: Այժմ դիտարկվում է  քրեական գործ հարուցելու հարցը: